Գորիսում Փաշինյանը շրջել է Առուշ Առուշանյանի հետ եւ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳորիսում ծանոթացա Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել:
«Ավանգարդ» 5-րդ թաղամասի ավելի քան 1 կմ ճանապարհը հիմնանորոգվել է: 2022 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 194 մլն դրամ է, որի 45% -ը հատկացվել է համայնքի բյուջեից, 55%-ը՝ ՀՀ պետբյուջեից:
Գալստյան փողոցի մի հատվածի, թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոց փողոցի թիվ 146, 148, 150 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շարունակվում են նաեւ Հին Գորիսի պատմական միջավայրի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:
Գորիսի պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութում: