ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր հումանիտար օգնությունն ավելի քան երբևէ հրատապ անհրաժեշտ է ԼՂ-ում. Էրիկ Թինտրուպ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հումանիտար օգնության միջազգային օրվա կապակցությամբ Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը հայտարարում է․

«Օգոստոսի 19-ը Հումանիտար օգնության միջազգային օրն է։ Այս խորհրդանշական օրը հռչակվել է Միացյալ ազգերի կազմակերպության կողմից՝ ի նշան երախտագիտության և հիշատակի ամբողջ աշխարհում հումանիտար օգնության համար ջանքեր գործադրող մարդկանց համար։ Այն առաջին անգամ նշվել է 2009 թվականին։

Գերմանիան հումանիտար օգնության ծավալներով աշխարհում մեծությամբ երկրորդ դոնոր երկիրն է։ 2022 թվականին ԳԴՀ Արտաքին գերատեսչությունը տրամադրել է 3,2 միլիարդ եվրո։

Հումանիտար օգնության միջազգային օրվա առիթով շնորհակալություն ենք հայտնում հումանիտար աշխատանքի բոլոր կամավորներին՝ իրենց նվիրման համար։ Ձեզանից շատերն աշխատում են ծանրագույն պայմաններում և, վտանգելով սեփական կյանքը, օգնում են ուրիշներին։ Դուք մեծ գործ եք անում ամեն օր՝ տեղափոխելով սննդամթերք, կառուցելով ապաստարաններ, խնամելով վիրավորներին և հիվանդներին, պաշտպանելով խոցելի խմբերին փախստականների ճամբարներում կամ քաղաքացիական բնակչությանը՝ պատերազմական իրավիճակներում։

Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր հումանիտար օգնությունն ավելի քան երբևէ հրատապ անհրաժեշտ է դարձել նաև Լեռնային Ղարաբաղում։ Այդ իսկ պատճառով Գերմանիայի դիրքորոշումը համահունչ է Եվրոպական միության դիրքորոշմանը և Արդարադատության միջազգային դատարանի պարտավորեցնող որոշմանը՝ մարդատար և առևտրային տրանսպորտի ազատ և բաց տեղաշարժի համար Լաչինի միջանցքի վերաբացման մասին, որպեսզի վերականգնվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովումը։

Մեծ հարգանքի է արժանի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը, որը դժվարին պայմաններում, որպես միակ միջազգային կազմակերպություն, խիստ սահմանափակ մուտք ունի։ Գերմանիան ԿԽՄԿ-ի խոշորագույն դոնորն է, իսկ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ աշխատանքի խոշորագույն դոնորն է։ Այն ամենօրյա ռեժիմով հիանալի և արժեքավոր աշխատանք է կատարում։ Բնակչության համար մատակարարումների վերականգնումից հետո հնարավոր կդառնա պետական և մասնավոր օգնության ծավալներների մեծացումը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular