Հելենի հարազատները Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակ են մտել. հայտարարել են՝ չեն հեռանա, մինչեւ իրենց պահանջը չկատարվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼանջիկի մոտ ողբերգական վթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի հարազատներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Ստեփանակերտում Կարմիր Խաչի գրասնյակում: Հելենի քեռին NEWS.am-ին հայտնեց, որ հարազատները պահանջում են՝ Արցախ տեղափոխել Հելենի աճյունը:
«Հիմա շենք են մտել, պահանջում են կամ Հելենի աճյունը տեղափոխել Արցախ, կամ իրենք հեռանան Արցախից, եթե չեն կարողանում իրենց գործառույթները կատարել»,- ասաց նա:
Հելենի քեռին նշեց, որ հարազատները դուրս չեն գալու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի շենքից, մինչեւ իրենց պահանջը չկատարվի:
Բաքուն թույլ չի տալիս Հելենի մարմինը տեղափոխել Արցախ։ Կարմիր խաչից կոնկրետ չեն նշում՝ ինչ հիմնավորում է բերում Ադրբեջանը։
Նշենք, որ Հելեն Դադայանն Մարտունիի Ճարտար քաղաքից էր։ Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով նա ինն ամիս կտրված էր Արցախից։