ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի մարզում ամեն քայլափոխի տուգանում են գյուղատնտեսական տեխնիկա շահագործող գյուղացիներին. պատգամավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզում ամեն քայլափոխի ծառայություն են իրականացնում պարեկները՝ կանգնեցնելով և տուգանելով գյուղատնտեսական տեխնիկա և տրանսպորտային միջոցներ շահագործող գյուղացիներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այս սեզոնին հիմնականում սահմանամերձ գյուղերի բնակիչները սեփական տրակտորներով և վիլիսներով ուղևորվում են հանդեր՝ ձմեռվա համար իրենց հասանելիք փայտն ու անասնախոտը բերելու, իսկ կոմբայները շահագործվում են հունձ կատարելու նպատակով։ 

Պահանջելով շահագործվող տրանսպորտային միջոցների փաստաթղթերը՝ պարեկները տուգանում են գյուղացիներին։ 

Սակայն, պետք է նկատի ունենալ, որ գյուղտեխնիկան և տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել դեռևս խորհրդային միության ժամանակաշրջանից, նրանցից որոշները մարդկանց փոխանցվել են պապից, հորից՝ առանց սեփականության փաստաթղթերի։

Խոսքը վերաբերում է նաև մի շարք տրանսպորտային միջոցների, որոնք խորհրդային միության արտադրանք են և չունեն համապատասխան փաստաթղթեր։

Պատկան մարմիններին կոչ եմ անում հրաժարվել սահմանամերձ գյուղերի բնակիչներին տուգանքների միջոցով կեղեքող այս արատավոր գործելաոճից։ 

Բազմիցս անդրադառնալով այս հարցին՝ առաջարկել եմ բոլոր համայնքներում հաշվառել և գրանցել գյուղատնտեսական տեխնիկան, տրամադրել համապատասխան փաստաթղթեր, որպեսզի մարդիկ կարողանան շահագործել։ Այսպիսով, յուրաքանչյուր տարի իրականացվող տեխզնման շնորհիվ գումար կփոխանցվի բյուջե։ 

Խնդիրը համատարած է և այն չլուծելու դեպքում շատ մարդիկ ստիպված են լինելու լքել երկիրը։ 

Պատկան մարմինների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում եմ խնդրին՝ վերահաստատելով առաջարկներս»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular