ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմռկեցուցիչ տեսագրությունը բացահայտեց պետական համակարգի խոցերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քննչական կոմիտեն երեկ ձերբակալել է համացանցում տարածված տեսանյութում անչափահաս աղջկան խոշտանգումների և բռնության ենթարկող մորը։ Վաղ առավոտից տարածված այդ տեսանյութն իսկական հոգեխանգարմունքի և ցնցումների էր հասցրել հասարակությանը։ Չափազանց շատ բան տեսած հայ հասարակությունը սահմռկեցուցիչ այդ տեսարանից դեռ մինչ այժմ չի կարողացել ուշքի գալ, ընդ որում, ակնհայտ է, որ ընտանիքում հրեշ է ոչ միայն մայրը, այլ նաև հայրը։

Այս իրավիճակում ամենաէական խնդիրը և ամենագլխավոր պատասխանատուները ոչ այնքան հրեշի հոգեբանությամբ ծնողներն են, այլ հասարակությունը, ուսուցիչները, սոցիալական ծառայողները և վերջնարդյունքում՝ գլխավորապես պետությունը։ Պետություն, որ ձախողել է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը։ Հայաստանի Հանրապետությունը վաղուց այլևս սոցիալական պետություն չէ։ Մեր երկրում իշխանությունը զբաղված է բացառապես սեփական վերարտադրման խնդիրներով և մնացած բոլոր հարցերին նայում են մատների արանքով։ Արդյունքում, առաջիկայում հնարավոր է շատ ավելի սահմռկեցուցիչ և ողբերգական դեպքերի մասին լսել։

Ի դեպ, վարկած է շրջանառվում, թե ամիսներ առաջ արված այս տեսագրությունը հիմա են հրապարակել, որպեսզի շեղեն հանրության ուշադրությունը, կամ էլ մեկ այլ վարկածի համաձայն պնդեն ստամբուլյան կոնվեցիայի վավերացման անհրաժեշտության վրա։ Այն, որ եվրոպական կառույցները վաղուց այլևս պարտադրում են Հայաստանի իշխանություններին ընդունել վիճահարույց այդ կոնվենցիան, որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Բոլոր այդ վարկածներն էլ իրավունք ունեն գոյություն ունենալու՝ հաշվի առնելով, որ ի դեմս գործող իշխանությունների, մենք գործ ունենք դավադիր մի խմբակի հետ, իսկ արդյունքում հանրության հուզական արձագանքի, պատկան մարմինների տոտալ անգործության պայմաններում առնվազն մի քանի մանկահասակ երեխաների ճակատագիր է խեղվում։

Գրետա Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular