Ադրբեջանական դատարանն ապօրինի կալանավորել է ԶՈՒ գերեվարված պահեստազորային
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական դատարանն ապօրինի կալանավորել է օգոստոսի 16-ին գերեվարված Հայաստանի զինված ուժերի պահեստազորային Գագիկ Ոսկանյանին։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանը Ոսկանյանի, ինչպես նաև այլ հայ բանտարկյալների դեմ իր ավանդական ոճով մեղադրանք է առաջադրել մի քանի հոդվածով։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին մարտական դիրքը լքել է պահեստազորի, ուսումնամարզական հավաքի մասնակից Գ.Վ. Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ իրենք գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։