ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել կառավարությունում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԱՀ կառավարության անդամները, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, դատական ու իրավապահ համակարգի ղեկավար կազմի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության պատճառով Արցախի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները եւ դրանց դիմագրավման ուղղությամբ իշխանությունների քայլերը: Խորացող հումանիտար աղետի հետեւանքների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, առողջապահության նախարար Վարդան Թադեւոսյանը, գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:

Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով արտաքին քաղաքական դաշտում վերջին զարգացումները, ընդգծել է Արցախի շուրջ տեղի ունեցող միջազգային գործընթացների կարեւորությունը առկա մարտահրավերների հաղթահարման հարցում:

Մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել: Նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular