ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը գիտակցաբար է սովի մատնելու գործիքն ընտրել․ Արցախի ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։

«Ինչպես տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, արդեն ունենք սովամահության դեպք: Մենք տեսնում ենք, որ, ցավոք սրտի, այդ վտանգը գնալով ավելի է լուրջ դառնալու` հաշվի առնելով, որ շատ սահմանափակ կարողություններ ունենք։

Միևնույն ժամանակ, հաշվի առնենք, որ վառելիքի պակասությունը շատ ծանր վնասներ է հասցնում գրեթե բոլոր կենսագործունեության ոլորտներին՝ սկսած առողջապահության համակարգից մինչև գյուղատնտեսություն»,-ասել է Ղազարյանը։

Վկայակոչելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը՝ Ղազարյանը ընդգծել է, որ  Ադրբեջանը շատ գիտակցաբար է սովի մատնելու գործիքն ընտրել, և միայն ու միայն միջազգային հանրության կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկելու պարագայում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական կողմին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular