ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


21-ամյա երիտասարդը սպանել է 35-ամյա տղամարդուն՝ պարտքը չվերադարձնելու պատճառով. գործի նախաքննությունն ավարտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները, շարժառիթը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երեւանի 21-ամյա բնակիչը, նրա եղբայրը եւ Արագածոտնի մարզի հիշյալ բնակիչը հանդիպել են՝ վերջինիս կողմից 21-ամյա երիտասարդի եղբորը պարտք մնացած գումարը վերադարձնելու վերաբերյալ զրուցելու նպատակով: Խոսակցության ընթացքում եղբայրները պահանջել են վերադարձնել գումարը, իսկ 35-ամյա տղամարդը պատասխանել է, որ գումար չունի, ունենալու դեպքում կվերադարձնի։ Դրանից հետո, 21-ամյա երիտասարդը, հանելով ծալովի դանակը եւ պարզելով տղամարդու ուղղությամբ, սպանության սպառնալիքով պահանջել է պարտքի դիմաց տալ իր մոտ գտնվող՝ 4 գրամ քաշով ոսկյա մատանին եւ «Ռեդմի» ապրանքանիշի բջջային հեռախոսը: Սպառնալիքն իրական ընդունելով՝ 35-ամյա տղամարդը հանձնել է նշված մատանին եւ հեռախոսը, իսկ եղբայրները, վերցնելով դրանք, հեռացել են: Որոշ ժամանակ անց՝ 2023թ. փետրվարի 1-ի գիշերը, 21-ամյա երիտասարդը զանգահարել է տղամարդուն եւ տեղեկացրել, որ կարող է մոտենալ Երեւան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող սննդի կետի մոտ եւ վերցնել նշված իրերը:

Այդուհանդերձ, 21-ամյա երիտասարդը, տղամարդու հետ գտնվելով անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ, հիշյալ գումարը չվերադարձնելու հանգամանքով պայմանավորված` նպատակադրվել է սպանության միջոցով վրեժխնդիր լինել նրանից: 2023թ. մարտի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Օղակաձեւ» զբոսայգում, գումարը վերադարձնելու հարցի շուրջ զրուցելու պատրվակով,  նա հանդիպել է 35-ամյա տղամարդուն: Վերջինիս սպանելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած դանակով երիտասարդը մեկ անգամ հարվածել է տղամարդու կրծքավանդակին: Վերջինս դիմել է փախուստի՝ վազելով դեպի Երեւան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող հոսթել-բարը: Սակայն երիտասարդն, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, հետապնդել է նրան եւ հիշյալ հոսթել-բարի աստիճանահարթակին նույն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Տղամարդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, հաջորդ օրը մահացել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին  մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular