ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ջակուզի

ՖՈՏՈ

Իտալացիները շատ տաղանդավոր ժողովուրդ են: Ամենուր և մշտապես նրանք փորձում են փոխել շրջապատող աշխարհն ըստ իրենց աշխարհընկալման, ֆանտազիաների և տաքարյունության, իսկ այլ բազմաթիվ ժողովուրդներ ոչ միշտ են կարողանում ընկալել իտալացիների միտքը: Ջակուզի (hիդրոմերսման` ջրամերսման լոգարան) բառը յուրաքանչյուր ժամանակակից մարդու մոտ զուգակցվում է հանգստի, ռելաքսի և ազատ ժամանցի հետ: Եվ հավանաբար անհնար կլիներ, որ դա իտալացիները հորինած չլինեին: Հիդրոմասաժորը հորինել է Իտալիայից Ամերիկա ներգաղթած Կանդիդո Ջակուզին անցյալ դարի կեսերին: Ինչպես և շատ այլ գյուտերի դեպքում հիդրոմասաժային վաննայի ստեղծմանը Ջակուզիին դրդել է դժբախտությունը:  Նրա որդին ծանր հիվանդ է եղել ռևմատոիդ արթրիտով, և բժիշկները նրա համար ջրային բուժում են նշանակել: Որդու տառապանքները թեթևացնելու համար 1948 թվականին Ջակուզին սկսել է փորձարկումներ կատարել: Նա վերցրել է ինքնաթիռի պոմպը և այն խորասուզել վաննայի մեջ: Եվ հենց այդպես էլ ստեղծվել է ներկայումս ամբողջ աշխարհին քաջ  հայտնի ջակուզին: Գնահատելով նման պրոցեդուրայով որդու  բուժման դրական ազդեցությունը Կանդիդո Ջակուզին որոշել է այդ ուղղությամբ գործարարությամբ զբաղվել: Սպառողները բավականին արագ ընդունել են Ջակուզիի լոգարանի արժանիքները, և արդեն 1950-ականների սկզբին այդ արտադրանքը կարելի էր գնել բժշկական սարքավորումներ վաճառող խանութներում և նույնիսկ հասարակ դեղատներում: Ջակուզիի տարածմանը և մասսայականացմանը մեծապես նպաստել են հոդացավերով այն հիվանդները, որոնք բուժելու համար պատրաստ են ամեն ինչի, իսկ տեսնելով այդ պրոցեդուրայի որոշակի դրական էֆեկտը սկսել են այն խորհուրդ  տալ իրենց ընկերներին և ծանոթներին:  Ժամանակի ընթացքում հայտնաբերվել է ջակուզիի ևս մեկ դրական ազդեցությունը` դա սթրեսը և հոգնածությունը թեթևացնելու ունակությունն է: Դրանից հետո սկսած 1955 թվականից  ջակուզիի վաճառք սկսվել է իրականացվել նաև սովորական  սանտեխնիկական սարքավորումներ վաճառող  խանութներում: 1968 թվականին «Jacuzzi Inc» ընկերությունը ստեղծվել է առաջին տաք հիդրոմասսաժային վաննան, որն արդեն իսկ նման է եղել  ինքնավար աշխատող ժամանակակից  ջակուզիներին:  Այս վաննայի պատերին ներկառուցվել են հատուկ անցքեր, որոնցով առանձին  հիդրավլիկ պոմպի կողմից ստեղծված ճնշման տակ ջրաշիթերը մղվում են  վաննայի մեջ: Ժամանակի ընթացքում ջակուզիները մեծ տարածում են գտել: Դրանք սկսել են տեղադրվել  ամենուր՝ հյուրանոցներից, բժշկական և առողջապահական կենտրոններից սկսած  մինչև էլիտար մասնավոր տներ: Այս առումով, ջակուզի անունը դարձել է հարմարավետության և հարստության հոմանիշ: Առաջին ինքնավար ջակուզիի գյուտից երկու  տարի անց հեղինակը ստեղծել է նաև հիդրոմասաժային լողավազան մի քանի հոգու համար, որը ըստ էության մեծ ջակուզի է, որը հագեցած է ջրի զտիչներով և ջեռուցման տարրերով: Ներկայումս  «Ջակուզի» անունն օգտագործվում է համարյա բոլոր հիդրոմասսաժային վաննաների համար,  դրանով իսկ փառաբանելով հնարամիտ իտալացուն:

 Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular