ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգաղափար կաստավորում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս, պետք է ցավով արձանագրենք, որ ՀՀ հասարակությունը երբեք նման աստիճանի կեղեքված ու բևեռացված չի եղել, և դա, իրականում, ունի իր խորքային պատճառները, որոնք ստացել են պետական հովանավորչություն և հենց այնտեղից էլ ուղղորդվում են։ Ի սկզբանե՝ 2018թ․ իշխանության գալուց հետո, Նիկոլ Փաշինյանը, ի թիվս բազմաթիվ այլ աղետների, հասարակությանը բաժանեց սևերի ու սպիտակների, յուրայինների ու օտարների, ներկաների ու նախկինների։

Այլ կերպ ասած՝ նա հստակ կաստաներ առանձնացրեց և բոլորին «հատկացրեց» իր մասնաբաժինը․ այս ամենին հաջորդեց համապատասխան ռեակցիան, իսկ հանրության կաստայավորումը գործիք էր, որը նրան նախ օգնեց հասնել իշխանության, ապա՝ պահպանել այն առանց որևէ գաղափարախոսության ու ծրագրի՝ անգաղափար կաստավորում։ Հաջորդող տարիները՝ հատկապես պատերազմը, ցույց տվեցին հանրությանն անդառնալիորեն տարանջատելու ողբերգականությունը, որը տարբեր դրսևորումներով շարունակվում է մինչև օրս։ Նա, ուղղակի լինելով դասական մանիպուլյատոր, կարողանում է պրիմիտիվ ու նայիվ տեսարաններով իր համար ծափ տվողների բանակը պահել անսասան։

Ըստ էության՝ հասարակության նման որակի շերտավորումն ու նրանց միջև հակադրությունների սերմանումը տեխնոլոգիական առումով Նիկոլին օգնում է իշխանության պահպանմանը, քանի որ անկախ իշխանության նկատմամբ վերաբերմունքից՝ նվազեցնում է իշխանության դեմ հանդես գալու հարցում հանրային մոբիլիզացիայի հնարավորությունը։ Իրականում այստեղ առկա է նաև իրավիճակի ողբեգականությունը, քանզի որքան դա օգնում է իշխանության պահպանմանը, բազմապատիկ ավելի վնասում է պետությանը ու խարխլում է պետականությունը․ բանն այն է, որ առանց հասարակական համախմբման հատկապես գոյաբանական խնդիրներ ունեցող երկիրը չի կարող գոյատևել, իսկ ինչպես գիտենք՝ Հայաստանն այսօր ապրում է հենց նման օրեր։

Մյուս առանցքային, և ոչ պակաս խնդրահարույց թեման այն է, որ Նիկոլին պետականության ու հայկականության կորստի փաստն ընդհանրապես չի հուզում, քանի որ նրա խնդիրը ոչ թե պետությունը, այլ սեփական իշխանությունը պահպանելն է։ Ի դեպ՝ այդ գործընթացը նա հաջողությամբ շարունակում է «ներքին թշնամիների», «5-րդ շարասյան» բացահայտումների վերաբերյալ միֆերի ու լեգենդների մասին թեման ամենօրյա ռեժիմով տիրաժավորելով։ Այդ ամենը նա անում է ոչ նախկին ինտենսիվությամբ, սակայն ապահովում են սեփական ընտրազանգվածից մնացած հանրային շերտերի մոբիլիզացիան։

Ստեղծված իրավիճակում եկել է հանրության իրական տարանջատման, իրական բարիկադավորման ժամանակը, որով պետք է զբաղվեն բոլոր նրանք, ովքեր դեռևս պետականությունը փրկելու հնարավորություն են տեսնում։ Սա կարևոր հանգամանք է, քանի որ բարիկադավորումն անխուսափելի է։ Ըստ էության՝ ներկայումս իրավիճակը  ջրբաժանային է և զոհասեղանին դրված է պետության լինելիության հարցը։ Այդ պայմաններում, մեղմ ասած, լուրջ չէ քաղաքական կամ որևէ այլ պայքար մոդելավորել հանրության բազմաշերտության, հակադիր կարծիքների ներդաշնակեցման կանխավարկածով, որովհետև եթե հասարակության մեջ դեռևս մնացել են Նիկոլի աջակիցներ, իսկ այդպիսիք դեռ կան, նրանց հետ ոչ միայն հնարավոր չէ, այլև վտանգավոր է Հայաստանի կործանումը կանխելուն ուղղված պայքար իրականացնել։

Ամփոփելով մի կարևոր ու մի քիչ ակադեմիական նկատառում․ հասարակության բազմաշերտությունն իրականում մեծագույն արժեք է և հարստություն, բայց նորմալ, սովորական ժամանակներում։ Բանն այն է, որ ճգնաժամային, պատային, ինչու ոչ նաև ճակատագրական պահերին բազմաշերտությունը դառնում է պատուհաս, քանի որ երկիրը կործանումից փրկելու դիրքորոշումը չի կարող ունենալ որևէ շերտ և պետք է լինի անվերապահ։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular