ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սյունյաց ողջույններից» հետո Փաշինյանը Կապան է մեկնել ինքնաթիռով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Սյունիք։ Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանը Սյունիքում բավական տհաճ ընդունելության էր արժանացել։ Մասնավորապես մի շարք դեպքերում նրան հայհոյել և սյունյաց ողջույններ էին հղել։ Դրանից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը երբևէ չէր այցելել և խուսափում էր լինել Սյունիքում, փոխարենը հաճույքով այլ մարզեր էր գնում, որտեղ նրան նույնպիսի թափով չէին «դիմավորում»։

Ի վերջո 2 տարի անց Փաշինյանը ստիպված է եղել կրկին այցելել Սյունիք։ Հասկանալով, որ կարող է նույնպիսի ընդունելության արժանանալ Սյունիքում, այս անգամ նա ուշագրավ մի խորամանկության է դիմել. Սյունիք այցելել է ոչ թե իր մեքենաների շարասյունով, այլ ինքնաթիռով վայրէջք է կատարել Կապանի օդանավակայանում։ Օդանավակայնը, հիշեցնենք, այժմ գտնվում է ադրբեջանցիների ուղիղ թիրախի ներքո և, անկասկած, վարչապետի ինքնաթիռն այնտեղ վայրէջք կատարելու համար նախապես պետք է տեղեկացվեր ադրբեջանցիներին, որպեսզի չգնդակոծեին, ինչն էլ, թերևս Փաշինյանն արել է՝ հաշվի առնելով նրա ջերմ հարաբերություններն ալիևյան վարչակազմի հետ։

Բուն Սյունիքում նա այցելել է Կապանի օդանավակայան, եղել մարզպետարանում, ինչպես նաև սահմանապահ ուղեկալում, այսինքն բոլոր դեպքերում եղել է այնպիսի տարածքներում, որտեղ նույնիսկ տեսականորեն բացառվում է, որ որևէ մեկը համարձակվեր Փաշինյանին հիշեցնել նրա իրական կերպարը։ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն կավարտի իր հանդիպումները, կվերադառնա Երևան, որից հետո նրա սպասարկուները կսկսեն հայտարարել, թե Փաշինյանն այլևս խնդիր չունի Սյունիքում, մինչդեռ փաստն այն է, որ նա առնվազն խուսափել է նայել շարքային քաղաքացիների աչքերի մեջ և պատասխանել նրանց հարցերին ու հայհոյանքներին։ 

Աննա Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular