Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հայտնում են փոխվարչապետի գրասնեյակից:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Կողմերը կարևորել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը՝ այդ թվում տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից: