ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտովթարից մահացած տղան 22 տարեկան էր, 2 շաբաթ առաջ էր ամուսնացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան վթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոսկեհատ գյուղում մեքենայից 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 22-ամյա վարորդի դին։

Վթարի զոհը՝ Վարդան Հովեյանը, Լաչինից էր, պատերազմից հետո ընտանիքի հետ տեղափոխվել էր Արմավիրի մարզ, Էջմիածնում տուն ձեռք բերել և հաստատվել այնտեղ։

Նշենք, որ տղան նոր էր ամուսնացել՝ օգոստոսի 3-ին։ Հարսանիքից հետո կնոջ հետ մեկնել էր հանգստի և երեկ էր վերադարձել Հայաստան։

 08։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել էր, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 2001 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դաշտամիջյան հատվածում․ ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular