ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԽ նիստից հետո քննարկվո՞ւմ է Աղդամով օգնություն ստանալու հարցը. նախագահի խորհրդականի պարզաբանումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի իշխանություններն այս պահին քննարկում են երեկ ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ Արցախի վերաբերյալ հնչեցված մոտեցումները․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։ 

Թեպետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը համակարծիք էր Լաչինի միջանցքն անհապաղ բացելու հարցում, այդուհանդերձ հնչեցին կարծիքներ նաեւ Աղդամով արցախահայությանը հումանիտար օգնություն տրամարդելու վերաբերյալ։ Լաչինի միջանցքը փակելուց ամիսներ անց Ադրբեջանը, որպես բարի կամքի դրսեւորում եւ որպես Լաչինի միջանցքի այլընտրանք առաջարկեց բլոկադայի մեջ հայտնված արցախահայությանը սնունդ հասցնել ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Աղդամի ճանապարհով։ Առայժմ հստակ չէ, թե Արցախի իշխանությունները, այնուամենայնիվ, ինչ որոշում կկայացնեն Աղդամով հումանիտար օգնություն ստանալու վերաբերյալ։ 

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Վլադիմիր Գրիգորյանը՝ այս պահին քննարկումներ է ընթանում, որեւէ հստակություն դեռ չկա։

«Աղդամով հումանիտար օգնություն ստանալու վերաբերյալ նախորդ փակ քննարկումների ժամանակ հայտարարվել է, որ այդ տարբերակը չի քննարկվում։ Ինչ վերաբերում է երեկվա Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին՝ այս պահին քննարկումներ են տեղի ունենում, որպեսզի տրվի համապատասխան արձագանք»,-ասաց նա։ 

Ըստ Գրիգորյանի՝ միջազգային հանրությունը բավարար ջանքեր չի գործադրում, որպեսզի կանխվի արցախահայության կյանքին սպառնացող հումանիտար աղետը։ 

«Մենք դեռ հուսով ենք, որ վերաբերմունքի առնչությամբ որոշակի փոփոխություններ կլինեն, այս փուլում դեռ չենք ցանկանում գնահատականներ տալ: Գործընթացներ են ընթանում, սպասենք իրադարձությունների զարգացմանը»,-ասաց նա։

Լիա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular