ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է Իջևանում հայտնաբերված կասկածելի տղամարդը. նոր մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանները ստուգել են անձին, ապա բաց են թողել։ Այս մասին գրում է ArmLur-ը, ապա հավելում, որ, ըստ իրենց աղբյուրների,  իրականում այդ անձը Թիֆլիսի բնակիչ է եղել, խոսել է այդ բարբառով, ինչն էլ թերևս թյուրիմացության տեղիք է տվել։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում երթուղայինի մեջ ազգությամբ թուրք քաղաքացի է հայտնաբերվել: Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով խոսում է թուրքերեն լեզվով, ստանում զանգեր թուրքական հեռախոսահամարներից: Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի վերջինս կանգնեցնի երթուղայինը, ապա ոստիկանություն են դիմել:

Ոստիկանությունից Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին, որ Իջևանում երթուղայինում ազգությամբ թուրք քաղաքացու հայտնաբերման մասին ահազանգ իսկապես ստացել են, համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular