ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի ԱԽ նիստում Հայաստանը չհասավ իր նպատակներին. միջազգայնագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է.

Միջազգայնագետ, «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանը չհասավ այն նպատակներին, որը կար իր օրակարգում՝ մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ դիմելը:

«Այն է՝ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի նկատմամբ, ստիպել Ադրբեջանին կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները եւ բացել Լաչինի միջանցքը, համագործակցել միջազգային կառույցների հետ, խոսքն առաջին հերթին Կարմիր խաչի մասին է, եւ Արցախ ուղարկել անկախ պատվիրակություն, որն իր գնահատականը կտա Արցախում ստեղծված իրավիճակին»,- Alpha News-ի հետ զրույցում Հայաստանի նպատակները թվարկեց Սերգեյ Մելքոնյանը:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը բավարար չափով աշխատանք չէր կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ, հետեւաբար, որոշ երկրների հայտարարություններ հայանպաստ չէին:

Սերգեյ Մելքոնյանն առանձնացրեց Բրազիլիայի պատվիրակության ներկայացուցչի ելույթը, որը Ստեփանակերտն անվանեց Խանքենդի եւ խոսեց Աղդամի ճանապարհը շահագործելու մասին:

Ուշագրավ է, սակայն, որ մինչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց էր ունեցել Բրազիլիայի իր պաշտոնակցի հետ:

Սերգեյ Մելքոնյանը չի ակնկալում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն, այսօրվա պայմաններում, հնարավոր է Արցախի հարցով բանաձեւ ընդունի, քանի որ այն կարող է Հայաստանի շահերից չբխել:

«Որոշ պետություններ կպնդեն, որ այդ բանաձեւում նշվի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ինչը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի շահերից: Իսկ եթե այդպիսի շեշտադրումներ չլինեն, ապա որեւէ բանաձեւ ընդունել այս պայմաններում գրեթե անհնար է: Եթե այդ բանաձեւում պատժամիջոցների մասին նշվի, ապա այն կաշխատի, եթե, իհարկե, կոմպրոմիս լինի, բայց այսօր տեսնում ենք, որ մեծ տերությունները պատրաստ չեն միակողմանի պատժամիջոց կիրառել Ադրբեջանի դեմ»,- ընդգծեց միջազգայնագետը:

Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանի պահանջով տեղի ունեցավ Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը տեւեց շուրջ երկու ժամ: Առայժմ հայտնի չէ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձեւ կընդունի՞, թե մամուլի համար հարղորդագրություն կտարածի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular