ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում փորձել են խեղաթյուրել Լաչինի միջանցքի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի բովանդակությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել՝ փորձելով խեղաթյուրել Լաչինի միջանցքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի բովանդակությունը։

Հանդիպումը Բաքվում գնահատել են որպես «Հայաստանի փորձ՝օգտագործելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր շանտաժի արշավում», և այդ փորձը «ձախողվել է»։

Ի պատասխան հանդիպման մասնակիցների՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու կոչերին, Բաքուն հայտարարում է «գերագույն մարմնի անարդյունավետ մանիպուլյացիայի մասին»։

«Ինչպես ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շատ անդամներ, տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմքը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ թե՛ խոսքով, թե՛ գործով…Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել՝ փոխադարձ ճանաչման և երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա։ Մենք վճռական ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով նախատեսված բոլոր օրինական միջոցներով»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ «մոռանալով» նշել, որ Ադրբեջանը նույնիսկ բանավոր չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular