ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ «տրոյական ձին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դժվար է չհամաձայնել այն պնդման հետ, որ հայկական իրականության ձևախեղման ու ՀՀ ներկայիս ողբերգական վիճակի խորքային պատճառները շատ են, սակայն դրանց թվում հիմնարար նշանակություն ունեն իշխանություն-պետություն, պետություն-հասարակություն հարաբերությունները, ավելին, հենց այս անոմալիան սպառնում է պետականության կորստով։

Ըստ էության՝ յուրաքանչյուր երկրում ցանկացած իշխանություն, անկախ նրանից, ժողովրդավարական է, թե ավտորիտար, ունի հանրային վստահություն և աջակցություն, թե՝ ոչ, ունի գերագույն և առաջնային առաքելություն ու պարտականություն՝ պետությունը պաշտպանել արտաքին ու ներքին թշնամիներից և դրա ամբողջականությանը սպառնացող բոլոր վտանգներից։ Ի դեպ, ասվածը պարզագույն, դասագրքային նորմ է, որի մասին անգամ չեն բարձրաձայնում։ Հայաստանում, սակայն, այս առանցքային նորմը և սկզբունքը գոյություն չունի՝ նոնսենս է։ Այսօր Հայաստանի իշխանությունը գործնականում դարձել է պետության, դրա ամբողջականության ու պետականության ամենալուրջ սպառնալիքը։

Ասված պնդման հետ կապված առկա են մի քանի տասնյակ օրինակներ, որոնք էլ ավելի ցցուն դարձան հատկապես 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում․ այդ դրվագները բնորոշում են, թե ինչ աստիճանի անհայրենիք ու հակահայկական են թուրքական օրակարգը սպասարկող ՀՀ իշխանություն զավթածները։ Թերևս բոլորս ենք հիշում փաշինյանական մտքերը, որոնք ոչ մի աղերս չունեն երկրի ղեկավարի տրամաբանական մոտեցումների հետ՝ «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր, հո չե՞նք պայքարելու», «Սև լճի 30 տոկոսի համար պատերա՞զմ ենք մղելու», սրանց հավելենք Գորիս-Կապան մայրուղու մի մասի հանձնումն Ադրբեջանին, հայկական գյուղերին «Էյվազլի» ու «Չայզամի» ադրբեջանական ձևակերպումներով կոչելը, իսկ ամենագլխավորը՝ Արցախին բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանելու դրվագն է։ Այս ամենին զուգահեռ Նիկոլը մյուս կողմից պատրաստ է կատարելու դե ֆակտո թշնամական երկրի բոլոր պահանջները՝ հանուն «խաղաղության դարաշրջանի», որի մասին նա չի դադարում անհոգնել կրկնել։

Եթե վերը շարադրածը թարգմանենք, ապա ստացվում է, որ հայաստանյան օրվա իշխանությունը ներքին և արտաքին ուղղակի սպառնալիք է ներկայացնում ՀՀ պետության ու պետականության  համար։ Այս իրողությունը սկզբունքորեն փոխում է հասարակություն-պետություն հարաբերությունների տրամաբանությունը։ Բանն այն է, որ եթե նորմալ պայմաններում հասարակությունը՝ որպես իշխանության սուբյեկտ, հանդես է գալիս նաև որպես գործող իշխանության հենարան, ապա մեր դեպքում հասարակության խնդիրն է՝ պետությունն ու պետականությունը պաշտպանել գործող իշխանությունից։

Հատկանշական է այն, որ այստեղ մենք բախվում ենք բավական ցավոտ մի իրողության հետ, քանի որ պետությունն իշխանությունից պաշտպանելու խնդիրը, հնարավոր է՝ շատ ավելի բարդ է, քան նորմալ իշխանությամբ երկիրն արտաքին թշնամուց պաշտպանելը, որովհետև, եթե երկրորդ դեպքում թշնամին բացահայտ է, գործիքակազմը՝ հայտնի, ապա առաջին պարագայում իշխանություն ունեցողները տիրապետում են նաև պետության պաշտպանության գործիքներին, ինչը միանշանակ խնդիրն էլ ավելի է բարդացնում՝ միաժամանակ արագացնելով պետականության վերջնական տապալման գործընթացը։

Արմեն Հովասափյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular