Շիրակի ողբերգական ավտովթարի հետեւանքով 6 տուժածներից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. ԱՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով 6 տուժած շարունակում է բուժումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունից։
1 տուժած՝ Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:
2 տուժած՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն:
1 տուժած՝ «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, կայուն ծանր:
1 տուժած՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:
1 տուժած՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր: