ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանպարհ դեպի ոչ մի տեղ. փորձագետը զգուշացրել է հայերին «չգնել» գեղեցիկ փաթեթավորված արևմտյան «կոնֆետներ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv–ն գրում է, որ քաղաքագետ Ասլան Ռուբաևը համոզված է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցելու ժամանակ պետք է ապավինի Ռուսաստանին, այլ ոչ թե Արևմուտքին: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն մի քանի տարի բանակցում են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ։ Դրա հրատապ անհրաժեշտությունը ծագել էր Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքներից հետո, որտեղ յուրաքանչյուր կողմից զոհվել էր մի քանի հազար զինվոր։ Եվ դա չպետք է կրկնվի:

Այնուամենայնիվ, եվրասիական փորձագետ Ասլան Ռուբաևի կարծիքով, փաստաթուղթը չպետք է հապճեպ ստորագրվի։ Հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել հերթական պատերազմի: Ռուսաստանի ղեկավարությունը նույնպես կարծում է, որ Երևանն ու Բաքուն պետք է ավելի զգույշ մոտենան համաձայնագրի մշակմանը և չփորձեն այն կնքել «ցուցադրական կերպով»։ Բայց Արևմտյան երկրներն այլ մոտեցում ունեն:

«Եվրոպացիներին ու ամերիկացիներին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ արդյունք կունենան այդ բանակցությունները, գլխավորը տեղեկատվական գեղեցիկ շապիկ ստեղծելն է»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է փորձագետը։ Ուստի, եթե Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որը չի հակասի ազգի շահերին, ապա պետք է լսի Ռուսաստանին և սառեցնի հակամարտությունը, կարծիք է հայտնել Ռուբաևը։ Հակառակ դեպքում, հայերը վտանգի տակ են դնում ստորագրելու համաձայնագիր, որն ապահովում է կապիտուլացիան ու տարածքների հանձնումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular