ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը բարոյականության հետ լուրջ խնդիր ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը վերջին օրերին չափազանց բուռն է աշխատում։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, նրա որդիներին, կնոջը, ծնողներին և հարսին հրավիրել են վարչություն։ Նրանց պատկանող գույքի առնչությամբ նշվում է, թե իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ամփոփագիր է կազմվել։

Վերջին օրերի ընթացքում այդ վարչությունը հրավիրել է նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին, որդուն և դստերը, Ապարանի համայնքապետին, կնոջն ու դստերը, նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դստերը։ Ամենևին չցանկանալով խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը, կամ էլ պնդելով, թե նրանք իսկապես անմեղ են, փաստն այն է, որ գործող վարչախումբը ողջ թափով ընկել է ոչ միայն նախկին պաշտոնյաների և քաղաքական գործիչների ետևից, այլ բռնաճնշումների և հետապնդումների է ենթարկում նաև նրանց ընտանիքների անդամներին, ինչն, իհարկե տարիներ շարունակ կարմիր գիծ է եղել, նույնիսկ նախկին իշխանությունների օրոք, և ընտանիքի անդամներին, եթե քրեական պատասխանատվության էլ ենթարկել են, ապա ենթարկել են բացառապես նրանց՝ անձամբ կատարած որևէ արարքի համար։

Այս դեպքում գործ ունենք տարրական վրեժխնդրության և նոր շոուի հետ։ Փաշինյանական վարչախումբը կրկին Հայաստանի դեմ ինչ–որ դավադրություն է նյութում և հանրության ուշադրությունը շեղելու համար թիրախավորել է ոչ միայն նախկին պաշտոնյաներին, այլ նաև նրանց ընտանիքի անդամներին։ Իհարկե գործող վարչախումբը բարոյականության հետ լուրջ խնդիր ունի, որևէ մեկն այլևս չի էլ կասկածում, սակայն ինչու՞ են հենց հիմա թիրախավորել մարդկանց ընտանիքների անդամներին։ Բանն այն է, որ դա տաբու է ողջ հասարակության համար, և հասարակությունը սկսելու է ինքնամոռաց քննարկել բոլոր նման դեպքերը՝ ուշադրությունը շեղելով շատ ավելի կարևոր խնդիրներից, այդ թվում Արցախի հարցում, և Փաշինյանն ու նրա սպասարկուներն այս հանգամանքը հրաշալի հասկանում և օգտագործում են իրենց նենգ ու ճղճիմ խաղերի համար, ուստի բոլորովին էլ պետք չէ թերագնահատել Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների փոքրոգությունը, այս մարդիկ ոչ միայն ապիկար և տգետ են, այլ նաև նենգամիտ և վրեժխնդիր և չունեն բարոյական որևէ արգելանք։ 

Սաթենիկ Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular