ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում կաթնամթերքի արտադրամասերը դադարեցնում են իրենց գործունեությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն ամիսներ շարունակ՝ Արցախում կաթնամթերքի խնդիր կա: Այս մասին հաղորդում է Արցախի հեռուստաընկերությունը:

Կաթի արտադրությունը կրճատվեց, հետո կաթնամթերքի արտադրության համար նյութերի ու տարաների ներկրումը դարձավ անհնար: Դրան գումարվեց վառելիքի բացակայությունը:

Արդյունքում՝ վերջին արտադրամասերն էլ հայտարարեցին, որ իրենց գործունեությունը դադարեցնում են: Փորձ է արվելու հավաքված կաթը բաժանել բնակչությանը:

 

«Վառելիքի դեֆիցիտի պատճառով հնարավոր չէր իրականացնել բավարար կերակուտակում, որի արդյունքում ունենք կաթնատվության նվազում շուրջ 40-ից 50 տոկոս՝ ներառյալ տոհմային կենդանիները»,- ասել է ԱՀ ԳՆ ագրովերամշակման զարգացման բաժնի պետի պաշտոնակատար Զավեն Բաղրյանը:

Շրջափակումից հետո Ստեփանակերտում գործող կաթնամթերքի արտադրամասերի մոտ մարդաշատ հերթեր են: Հարյուրավոր մարդիկ ամեն օր ժամերով հերթ են կանգնում, քիչ քանակությամբ կաթնամթերք ձեռք բերելու համար: Նման հնարավորությունից զրկված են առողջական խնդիր ունեցողները, հղիներն ու տարեցները, բոլոր նրանք, ովքեր չունեն հնարավորություն՝ ժամերով հերթ կանգնելու: Նման իրավիճակներից խուսափելու համար կաթը վաճառվելու է քաղաքի տարբեր տեղամասերում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular