ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ԱԳՆ-ն ցինիկաբար մեկնաբանել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչը:

Բաքվում ցինիկաբար հայտարարել են, որ «ամեն օր Լաչինի սահմանային անցակետով երկու ուղղություններով անցնում են Ադրբեջանի տասնյակ հայազգի բնակիչներ»՝ նկատի ունենալով ԿԽՄԿ-ի կողմից ծանր հիվանդների տեղափոխումը:

«Ինչպես եւ ցանկացած այլ երկրում, Ադրբեջանում սահմանի հատումը լավ կանոնակարգված է, եւ «ազատ անցում» հասկացություն ոչ մի տեղ չկա։ Ինչ վերաբերում է տարածաշրջան մեծ ծավալի բեռների առաքմանը, ապա Ադրբեջանն այդ նպատակով հատկացրել է Աղդամ-Խանկենդի (Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը) ճանապարհը, որից հայերը կարող էին օգտվել, եթե 10 օր առաջ չխախտեին համաձայնագրի պայմանները»,-լկտիաբար հայտարարել է մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular