ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է ՀՀ քննչական կոմիտե

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին օգոստոսի 16-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ քննչական կոմիտե։ Նրան ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նախ շնորհավորել է պարոն Սոբհանիին՝ Հայաստանում ստանձնած բարձր եւ պատասխանատու դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ ի շահ դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների ընդհանուր նպատակների եւ սերտ համագործակցության։

Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ երկու պետությունների իրավապահ համակարգերի միջեւ ձեւավորվել է ջերմ հարաբերությունների բարձր մակարդակ, որին հասնելու գործընթացին մեծապես նպաստել է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։

 

«Անդրազգային բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերը, այս ոլորտում երկկողմ գործակցության ճկուն կառուցակարգերը, որոնք նպաստել են քրեաիրավական ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը եւ միմյանց օրենսդրության նկատմամբ լիարժեք հարգանքի հիմքի վրա դրանց արդյունավետ լուծմանը, փաստում են վերջին տարիներին օրեցօր խորացող երկկողմ համագործակցության մասին»,-իր խոսքում նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը` հավելելով, որ հայ-իրանական բարձրարժեք հարաբերությունների լավագույն դրսեւորում է հանդիսանում նաեւ ՀՀ Սյունիքի մարզում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը:

Դեսպան Սոբհանին վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի եւ ԻԻՀ դեսպանատան միջեւ հաստատված վստահելի, ջերմ հարաբերությունների հենքի վրա հնարավոր է լինելու ընդլայնել փոխգործակցության շրջանակը: Պարոն դեսպանն ընդգծել է տրանսազգային բնույթի հանցագործությունների՝ մասնավորապես թմրամիջոցների մաքսանենգության, մարդկանց ապօրինի սահմանահատումների կանխարգելման, նման դեպքերի բացահայտման կարեւորությունը, միաժամանակ երկուստեք միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմները հարեւան երկրների քաղաքացիների փոխայցելությունների, տնտեսական հարաբերությունների եւ հատկապես զբոսաշրջային այցելությունների առկա ինտենսիվությունը պահպանելու եւ զարգացնելու առումով։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ՝ ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության միջեւ հետագա գործակցության ուղղություններն ընդլայնելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում արդրադարձ է կատարվել նաեւ քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության ապահովման, հաղորդակցության գործող կառուցակարգերի արդյունավետության առավել բարձրացման խնդիրներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular