ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը թափանցիկության եւ հաշվետվողականության կոչ է անում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը թափանցիկության եւ հաշվետվողականության կոչ է անում:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն օգոստոսի 15-ին հաստատել է, որ Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության: Չնայած վերջինիս նախնական հերքումին, հրապարակվեցին տեսաապացույցներ, որոնք հաստատեցին ինչպես ԵՄ դիտորդների, այնպես էլ նրանց մեքենաների ուղղությամբ կրակոցների փաստը, ինչից հետո միայն ԵՄ առաքելությունը սոցցանցից հեռացրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը վարկաբեկող նախնական հայտարարությունը եւ հաստատեց հարձակումը իրենց պարեկության տարածքում։ Բարեբախտաբար, այս միջադեպի ընթացքում դիտորդական առաքելության անդամները չեն տուժել:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է ԵՄ առաքելության կողմից ցուցաբերված անմիտ պահվածքը: Այդ մոտեցումը ոչ միայն վտանգում է առաքելության վստահելիությունը, այլեւ լուրջ կասկածներ հարուցում դրա ընդհանուր արդյունավետության վրա: Նման անխոհեմ պահվածքը զգալի քաղաքական հետեւանքներ է պարունակում եւ, որ ավելի տագնապալի է, վտանգում է ԵՄ առաքելության անձնակազմի եւ խոցելի քաղաքացիական սահմանամերձ համայնքների անվտանգությունը, որոնք հետեւողականորեն ենթարկվում են հարձակումների:

Հուսահատեցնող է նաեւ այն փաստը, որ ԵՄ առաքելությունը ձեռնպահ է մնում ագրեսորին բացահայտ մատնանշելուց եւ չի հստակեցնում, որ Ադրբեջանն է պատասխանատվություն կրում կրակոցների համար, որոնք թիրախավորում էին նաեւ ԵՄ առաքելության անձնակազմին:

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը կոչ է անում գործել թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքների հիման վրա։ Սա խսիտ անհրաժեշտ է ԵՄ առաքելության արժանահավատության եւ աշխատանքի արդյունավետության համար։

Ավելին, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին  կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ ԵՄ-ի համար հրամայական է թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, հանդես գալ շարունակական սադրանքների եւ միջազգային իրավունքի անտեսման ադրբեջանական քաղաքականության դեմ: ԵՄ-ն չպետք է դառնա Ադրբեջանի անօրինական գործողությունների հետեւորդը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular