Ադրբեջանը հրապարակել է այսօր գերեվարված պահեստազորայինի լուսանկարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել է այսօր գերեվարված Գագիկ Ոսկանյանի (ծնված 1983 թ.) լուսանկարը․
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ոսկանյանը հայտնել է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին։
Ըստ հաղորդագրության՝ Ոսկանյանը վիրավորում ունի։
ՀՀ ՊՆ-ն տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: