Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Միրզոյանի ելույթը նախատեսվում է տեղական ժամանակով օրվա երկրորդ կեսին։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 16-ին։