ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սմբատյանի կալանավորումը փոխելու կոչով Փաշինյանին են դիմել ՌԴ մշակույթի անվանի գործիչներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՌԴ արվեստի հայտնի գործիչներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջնորդելով պատկան մարմիններին վերանայել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան, պրոֆեսոր Արմեն Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Պետական ակադեմիական Մեծ թատրոնի նախկին գլխավոր տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովն իր նամակում ընդգծել է, որ անգնահատելի է Արմեն Սմբատյանի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում, երբ նա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր։

«ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավարման տարիներին պարոն Սմբատյանի մասշտաբային եւ հումանիտար կարեւոր նախաձեռնությունները հիշարժան իրադարձություններ էին Համագործակցության բոլոր երկրներում։ Վստահ եմ, որ դատական գործընթացը լույս կսփռի այս գործի բոլոր մութ կողմերի վրա, ինչի արդյունքում Արմեն Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր բարի անունն ու հեղինակությունը։ Ամենայն հարգանքով օրենքի գերակայության նկատմամբ` կուզեի ընդգծել, որ պարոն Սմբատյանի հասարակական գործունեությունը նաեւ Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն է ուղղված։ Եվ մինչ դատական վճռի կայացումն այդ մասշտաբի գործչի կալանավորումը մեծ վնաս է հասցնում Հայաստանի հեղինակությանը»,- ասված է Անատոլի Իկսանովի նամակում։

Արմեն Սմբատյանի խափանման միջոցը վերանայելու խնդրանքով դիմել է նաեւ Սանկտ Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի տնօրեն Իլյա Չերկասովը։ Վերջինս ընդգծում է, որ Արմեն Սմբատյանի անունը հայտնի է ամբողջ աշխարհում, ընդ որում ոչ միայն որպես դիվանագետ եւ հասարակական գործիչ, այլեւ որպես հեղինակավոր մշակութային գործիչ։ Նա իր վստահությունն է հայտնում, որ քննությունը կբացահայտի իրականությունը, եւ դատարանը կընդունի արդար վճիռ։

ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Սանկտ Պետերբուրգի Վ. Ֆ. Կոմիսարժեւսկու անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Նովիկովը Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում գրել է. «Արմեն Սմբատյանի շնորհիվ թատրոնի ներկայացուցիչները ծանոթացել են Հայաստանի թատերական արվեստի երախտավորների հետ՝ Վարդան Աճեմյան, Հրաչյա Ղափլանյան, Խորեն Աբրահամյան, իսկ Ալեքսանդր Գրիգորյանի հետ ես ծանոթ էի եւ ընկերություն էի անում դեռ ուսանողական տարիներից։ Այսօր մեր թատրոնում աշխատում են մարդիկ, որոնք արյամբ կապված են Հայաստանի հետ՝ դերասանուհի, ռուսաստանյան եւ արտասահմանյան բազմաթիվ մրցանակների դափնեկիր Աննա Վարդանյան, դերասան, կոմպոզիտոր, թատրոնի երաժշտական մասի ղեկավար Արթուր Մկրտչյան, անվանի նկարիչ Մարինա Ազիզյան… Ես ասում եմ այս ազգանունները, քանի որ Արմեն Սմբատյանը, այցելելով Սանկտ Պետերբուրգ, միշտ հետաքրքրվում էր նրանց ճակատագրով, ուշադրությամբ հետեւում էր նրանց ստեղծագործական աճին»։ Վիկտոր Նովիկովը, դիմելով վարչապետին, նաեւ հույս է հայտնել, որ վերջինս կարող է օգնել կալանավորումն ավելի մեղմ եւ մարդասիրական պայմաններով փոխարինելու հարցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular