ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղապահները, որ նույն ուժը ադրբեջանցիների վրա կիրառեն, միջանցքը կբացվի․ Բալասանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր ակցիայի նպատակը միջանցքի ապաշրջափակումն էր։ Այն աղետը, որը հիմա առկա է Արցախում, նկարագրելու չէ, երեխաները չծնված մահանում են ու մենք մեր ձեռքերը ծալած նստել չէինք կարող, փորձեցինք արգելափակել Արցախում ռուսական ռազմաբազայի մուտքը, որ ռուս խաղաղապահները հասկանան, թե ինչ ենք մենք զգում, ինչ վիճակում ենք։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման նախաձեռնող անդամ Վրեժ Բալասանյանը։ 

«Մենք նաև նամակով դիմել էինք խաղաղապահներին, որպեսզի մեր անվտանգությունն ապահովեն ու շարժվենք դեպի Հակարի կամուրջ, այդ նամակին նույնպես բացասական են պատասխանել։ Ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, չնայած, ինչպես տեսաք՝ այդ պարտականությունները մեր նկատմամբ են կատարում՝ Ադրբեջանցիների նկատմամբ ուժ կիրառելու փոխարեն, մեզ են փորձում ճնշել»,-ասաց նա։ 

Բալասանյանի խոսքով՝ իրենց գործողությունն այնքանով է արդյունք տվել, որ լրատվամիջոցներն են խոսում այդ մասին, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր կանդրադառնա այս հարցին։ 

«Հուսով ենք, որ գոնե այս անգամ արդյունք կտեսնենք, թե չէ, բոլոր միջազգային կառույցները բավարարվում են միայն կոչեր հնչեցնելով»,-նշեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ինչու շատ արցախցիներ չհետևեցին վերջիններիս կոչերին ու չեկան Հակարի կամուրջը բացելու, Բալասանյանը պատասխանեց, 

«Մարդկանց քնեցրել են, մենք հուլիսին պտտվեցինք քաղաքով, կոչ արեցինք, որ մեր շարժումը պետական դառնա, աշխարհին ցույց տանք, որ ժողովուրդն իշխանության հետ կարող է անհնարինն էլ անել, բայց մեր իշխանությունները չկարողացան այնպիսի հավաքներ իրականացնել, որ մարդկանց մեջ կրակ արթնանա, նույն ժամանակ ես հակառակ պրոցեսն եմ տեսնում։ Մենք սա այսպես չենք թողնի, այսօր էլ ժամը 18։00-ին Վերածննդի հրապարակում ենք հավաքվելու ու մեր անելիքների մասին ենք խոսելու»,-շեշտեց Վրեժ Բալասանյանը։

Ճշտող հարցին, թե ռուս խաղաղապահներին այդքան մոտ գտնվելով հնարավոր չեղա՞վ որևէ բանակցություն վարել, վերջինս պատասխանեց․ «Ռուս խաղաղապահները մեզ չուզեցին լսել, իրենք մեր նկատմամբ ուժ գործադրեցին, մեքենաները փորձեցին վերցնել, հրել, ԲՏՌ հանեցին, պուլիմյոտ բերեցին, Ուռալ կանչեցին, որ մեզ հեռացնեն այդտեղից... կապիկություն էր, ավտոմատներով կանգնել էին։ Ձեր ցավը տանեմ, կյանքում առաջին անգամ եք զենք բռնում ու նույնիսկ չգիտեք, թե երբ է պետք այն կիրառել, մեզ դրանով չեն վախեցնի, այդ նույն ուժը, որ ադրբեջանցների վրա կիրառեն, հաստատ ճանապարհը կբացվի: Չեն ուզում, չեն անում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ռուս խաղաղապահները ուժի գործադրմամբ հեռացնում ակցիայի մասնակիցներին:

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular