ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն Փարիզին մեղադրել է Հարավային Կովկասում «լարվածության մեծացման ջանքերի» մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթական սադրիչ հայտարարությամբ՝ մեղադրելով Ֆրանսիային Հարավային Կովկասում «լարվածության մեծացման ջանքերի» մեջ։

«Այն հավաստիացումների հետ կապված, որ Լաչինի ճանապարհը իբր Ադրբեջանի կողմից «պահվում» է շրջափակման մեջ, ինչի հետեւանքով «հայ բնակիչները բախվում են լուրջ հումանիտար ճգնաժամի», կցանկանայինք հերթական անգամ հիշեցնել, որ անհեթեթ է որպես շրջափակում պատկերացնել սահմանային անցակետի գործունեությունը, որն ստեղծվել է Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցներ եւ բեռների անվտանգությունը երաշխավորելու Ադրբեջանի պարտավորությանը համապատասխան, ինչպես նաեւ  Հայաստանի կողմից ռազմական եւ անօրինականն տնտեսական նպատակներով դրա չարաշահումը կանխելու համար»,- նշվել է ադրբեջանական գերատեսչության հայտարարությունում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնում, որ «ֆրանսիական կողմը, հետեւելով Հայաստանի մանիպուլյացիաներին, չի աջակցել այլընտրանքային ուղիների օգտագործման համաձայնագրերին, որոնց աջակցել են Եվրամիությունն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Միեւնույն ժամանակ,  ֆրանսիական կողմի արձագանքի բացակայությունը Հայաստանի եւ նրան ենթարկվող անջատողական ռեժիմի՝ այլընտրանքային ուղիների օգտագործման ձեռք բերված համաձայնագրի խախտմանը, վկայում է, որ այդ երկիրը ձգտում է լարվածության հետագա խորացման տարածաշրջանում։ Ֆրանսիական կողմին լավ հայտնի է, որ եթե հայ բնակիչներն իսկապես ամենօրյա պահանջվող ապրանքների կարիք ունեն, դրա համար ադրբեջանական կողմն առաջարկել է Աղդամ-Խանքենդի եւ այլընտրանքային այլ ճանապարհներ»,- նշվել է հայտարարությունում՝ դրանով իսկ բացահայտ ընդունելով, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են սովով ստիպել արցախցիներին համաձայնել Աղդամով ճանապարհի բացմանը։ «Հավատալով Հայաստանի կեղծ քարոզչությանը՝ իր հայտարարությունում ֆրանսիացի նախարարի հղումը առաքելության գնդակոծման ապատեղեկատվությանը, որը սխալմամբ գնահատվել է Հայաստանում Եվրամիության առաքելություն, մեկ անգամ եւս ապացուցում է, որ Ֆրանսիան շահագրգռված չէ խաղաղության եւ կայունության հաստատմամբ տարածաշրջանում»,- հայտարարել են Բաքվում։

Գերատեսչությունում նշել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվությունը, որ «Եվրամիության ներկայացուցիչների երթուղին նախապես ներկայացվում է ադրբեջանական կողմին։ Տրամադրված երթուղով ադրբեջանական կողմը հատուկ հետեւել է նշված օրը միջազգային դիտորդների ուղեւորությանը նշանակման վայր, որը «անցել է առանց որեւէ պատահարի։ Շրջանը, ուր եկել է առաքելությունը, գտնվել է ոչ թե Հայաստանի այն կետում, որտեղ տեղի է ունեցել ենթադրվող միջադեպը, այլ պայմանական սահմանի այլ ուղղությամբ»։

Այսպիսով, Բաքվում ենթադրում են, որ ԵՄ առաքելության անդամները պատկերացում չեն ունեցել, թե որտեղ են գտնվում...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular