Ինքնասպանություն գործելու ցանկություն ունեցած քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն. ՆԳՆ ՓԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 15-ին, ժամը 20:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսահակյան փողոցի շենքերից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
NEWS.am-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հոգեբանը տեղում քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: