Իշխանությանը հանդուրժող ազգը իրավունք չունի դժգոհել աշխարհում տիրող անարդարություններից․ Հասրաթյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻշխանությանը հանդուրժող ազգը իրավունք չունի դժգոհել աշխարհում տիրող անարդարություններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Ազգը, որը շարունակում է կուրորեն հանդուրժել իր գլխին բազում դժբախտություններ ու տառապանքներ բերած իշխանությանը, իրավունք չունի դժգոհել ոչ ճակատագրից, ոչ աշխարհում տիրող անարդարություններից, եւ ոչ էլ ԱՍՏԾՈ լռությունից...
Հ.գ.- 246-րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է պաշարման մեջ... 246-րդ օրը Արցախում ունեցանք հերթական մահը, այս անգամ արդեն ՍՈՎԻՑ...Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետեւանքով...
Հ.գ.գ.-Անարդյունք է դժգոհել ճակատագրից, աշխարհի անարդարություններից կամ ԱՍՏԾՈ լռությունից, երբ Հայրենիքդ ղեկավարում է անկարող ու դավաճան իշխանությունը...»,- գրել է նա: