Լիլիթ Մկրտչյանը` հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
ՀԱՕԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, կանանց պայքարում 10 մ վազող թիրախ` նորմալ վազք մրցաձևում Լիլիթ Մկրտչյանը դարձավ փոխչեմպիոն:
Հայ հրաձիգը որակավորման փուլում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ փուլ: Եզրափակչում նա զիջեց միայն Ուկրաինայի ներկայացուցիչ Գալինա Ավրամենկոյին` զբաղեցնելով երկրորդ տեղը: