ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունների մտքով չանցնի ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինը բացելու դիմաց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել. Օսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում Ադրբեջանը կմտնի «Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը» առեւտրի մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Հարցը ՄԱԿ-ի ԱԽ տանելով Հայաստանի պատվիրակությունը հենց Նյու Յորքում պետք է կարողանա հսկողության տակ պահել ամբողջ գործընթացը, որ հանկարծ դա Հայաստանի ձեռքերից դուրս չգա, եւ այն դրական ակնկալիքը, որ այսօր մեր մոտ ստեղծվել է դրական ինչ-որ բան ԱԽ-ից ստանալու, հանկարծ հերթական մղձավանջի չվերածվից,- նշեց Օսկանյանը։

 

Վարդան Օսկանյանը հույս հայտնեց, որ հարցը մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ տանելը Հայաստանի դիվանագիտությունը նախապատրաստական ճիշտ աշխատանք է տարել՝ տարբեր կողմերի հետ. «Նայց հիմնականում ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական 5 անդամների հետ, ինչպես նաեւ մյուս անդամ-երկրների հետ, հստակ ասվել է, որ այս հարցը մենք տանում ենք ԱԽ Լաչինի ճանապարհի բացման հարցը՝ ելնելով իրավիճակի սրությունից մի նպատակով, որ մենք այնտեղ ստանանք մի բանաձեւ կամ հայտարարությունը, որը կստիպի Ադրբեջանին, որպեսզի նա բացի այդ ճանապարհը»:

Օսկանյանն ասաց, որ հույս ունի՝ այդ երկրների աջակցությունը կստանա Հայաստանը, որպեսզի հանկարծ այդ բանաձեւի շուրջ այլ զարգացումներ չլինեն.

«Որովհետեւ դրա վտանգն իսկապես կա: Երկրները կուզենան հենց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության հասնել, որպեսզի կարողանան կոնսենսուսով հայտարարության կամ ինչ-որ բանաձեւ ընդունեն: Հայկական կողմը մի շատ կարեւոր հարցի պատասխանը պետք է ունենա, հաշվի առնելով որ Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս է, ապա ի՞նչ խնդիր կա, որ Հայաստանը ընդունի եւ համոզի եւ պարտադրի ԼՂ բնակչությանը, որ հումանիտար օգնությունն ընդունեն Աղդամի ճանապարհով: Այդ հարցի պատասխանը հայկական կողմը պետք է ունենա»:

Նախկին նախարարի կարծիքով՝ կա մեկ այլ վտանգավոր զարգացում, որ Ադրբեջանը կմտնի «Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը» առեւտրի մեջ.

 «ԱՄՆ-ն եւ մյուս միջնորդները դրա հետ խնդիր չեն ունենա, նրանք նույնպես կքաջալերեն, որ Հայաստանը գնա այդ առեւտուրին: Հայաստանի վրա ճնշում կլինի, որ նման բանաձեւի իր համաձայնությունը տա: Սա ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշման որեւէ ձգտմանը, որովհետեւ նման ամրագրումը կունենա միջազգային օրենքի ուժ եւ կծածկի այլ հիմնավոր նորմեր, որոնք կարող են վերաբերել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Հանկարծ ՀՀ իշխանությունների մտքով նույնիսկ չանցնի, որ նրանք կարող են մտնել նման առեւտրի մեջ: ՀՀ իշխանությունները Նյու Յորքում չպետք է գնան նման առեւտրի, դա վերջ կդնի ամեն ինչին, նման զարգացում հնարավոր է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular