ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զիլ»-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում է, նրա անվտանգությունը հսկում են ոստիկանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած քաղաքացիներից եւս մեկը Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւան՝ Էրեբունի բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից:

Երեւան տեղափոխված պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր էր, Խաչատրյանն ասաց, որ նրա առողջական վիճակը ստաբիլացել է:

«Մյուս պացիենտը, որի վիճակը ծանր է, կմնա մեզ մոտ եւ հավանաբար չի տեղափոխվի, քանի որ մեր մարզի բնակիչ է»,- ասաց ԲԿ-ի փոխտնօրենը:

Նշենք, որ Գյումրիում մնացած տուժածը «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդն է, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Խաչատրյանն ասաց, որ վերակենդանացման բաժանմունքի մուտքը այժմ հսկում են ոստիկանները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular