ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 15-ին Գյումրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը վարել է համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը։ Այս մասին հայտնում են Գյումրիի համայնքապետարանից:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Շիրակի մարզպետարանի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանը, ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության սպաների համալրման բաժնի պետի տեղակալ փոխգնդապետ Արմեն Դոլունցը, զինված ուժերի ներկայացուցիչներ, համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, ուսանողներ եւ այլք։

Հանդիպմանը մանրամասն ներկայացվել են կանանց նորաստեղծ գումարտակի, պայմանագրային զինվորական ծառայության անցնելու, կին զինծառայողների ինտեգրման աշխատանքներին առնչվող հարցեր, որին հաջորդել են հանդիպման մասնակիցների հարցերը, ապա նաեւ պատասխաները՝ ՊՆ ներկայացուցիչների կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular