ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսանյութի տարածումից հետո ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջել է նախկին գրառումը եւ հաստատել կրակոցների փաստը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ դիտորդական առաքելությունը իրարամերժ տեղեկություններ է հրապարակում այսօր՝ օգոստոսի 15-ին, Գեղարքունիքում տեղի ունեցած միջադեպի մասին: Այն բանից հետո, երբ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց Վերին Շորժայի հատվածում այսօր կեսօրին ադրբեջանական կողմի կրակոցների թիրախում են հայտնվել ԵՄ դիտորդները, ԵՄ դիտորդական առաքելությունը իր թվիթերյան էջում հերքեց այս տեղեկությունը, վստահեցնելով, որ իրենց ոչ մի դիտորդ կրակոցների թիրախում չի հայտնվել:

Ավելի ուշ, հայկական իշխանամերձ տելեգրամյան ալիքներում տարածվեց մի տեսանյութ, որում դեմքը փակած ԵՄ դիտորդը պատմում է, թե ինչպես են իրենք հայտնվել ադրբեջանական կրակոցների տակ: Այս տեսանյութի տարածումից կարճ ժամանակ անց ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջեց իր վերջին հրապարակումը Թվիթերից եւ նոր հրապարակում արեց այն մասին, որ իրենց դիտորդները կրակոցների ականատեսն են եղել: Այդուհանդերձ, առաքելությունը շատ անորոշ գրառում է արել, որից չի երեւում, որ կրակողը եղել է ադրբեջանական կողմը, եւ, որ կրակոցների թիրախը եղել են ԵՄ դիտորդները:

«Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են գտնվել իրենց պատասխանատվության գոտում կրակոցների միջադեպին: Առաքելության ոչ մի անդամ չի տուժե»,- Թվիթերում գրել է առաքելությունը, հրապարակումը վերնագրելով՝ «Շտկում անող հայտարարություն»։

1692104904034.JPEG (25 KB)

processed-7f6a4dab-311d-4001-b2cc-021fb767fd8b_B6GJ0SO2.jpeg (50 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular