ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չկան ապացույցներ, որ «Հյուսիսային հոսքի» ռմբակոծությունների հետևում ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան են. Շոլց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա դիվերսիաների գործով Գերմանիայում դատավարության անցկացման օգտին։

«Մենք կիմանանք, թե դա ով է եղել, որքանով դա հնարավոր է»,- DW-ի փոխանցմամբ՝ ասել է նա Պոտսդամում։

«Իսկ եթե մեզ արդյունքը(հետաքննության -խմբ.) դուր չգա, մենք չենք հրաժարվի հայցից։ Այստեղ ոչ ոք չի կարող հույս դնել զեղչերի վրա»,- ընդգծել է Շոլցը։

Չկա որևէ ապացույց, որ հարձակումների հետևում կանգնած է ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան, հավելել է Գերմանիայի կանցլերը՝ նշելով, որ Գերմանիայի գլխավոր դատախազության հետաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները գրել էին, որ հետաքննությունն ուսումնասիրում է այն վարկածը, ըստ որի՝ պայթյուններին կարող էր մասնակից լինել «Անդրոմեդա» թեթեւ զբոսանավը։ Խոսքը փոքր քաղաքացիական նավի մասին է, որը սեպտեմբերի 6-ին լքել է գերմանական Ռոստոկ քաղաքի նավահանգիստը։ Դատելով հետաքննության եզրակացություններից՝ պայթյունների տարածքում է գտնվել նաև զբոսանավը։ Այն մոտ երկու շաբաթ անցկացրել է ծովում և պայթյուններից մեկ շաբաթ առաջ կարճատև կանգառ կատարել Լեհաստանում:

Միաժամանակ, Գերմանիայում հետաքննությունը, ըստ լրագրողների, վստահ է, որ անձնակազմը զբոսանավը վարձել է կեղծ փաստաթղթերով։ «Անդրոմեդայի» հետ կապված առնվազն երկու մարդ Ուկրաինայի քաղաքացիներ են, գրում են լրագրողները՝ վկայակոչելով պաշտոնական հետաքննության տվյալները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular