ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեդիայի իշխանությունները հայտնել են, որ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շվեդիայի իշխանությունները հաստատում են, որ երկրում ահաբեկչական վտանգի մակարդակը բարձրացել է, սակայն արտոնել են Իրաքից ներգաղթյալների նոր ակցիան Ստոկհոլմի կենտրոնում, որի ժամանակ նրանք կրկին հրկիզել են Ղուրանի էջերը։

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հերթական ակցիան է տեղի ունեցել՝ Ղուրանի այրմամբ։ Այն կազմակերպել են Իրաքից երկու միգրանտներ։ Սակայն նրանց գործողություններն աջակցություն չեն գտել մոտակայքում պատահաբար հայտնված անցորդների շրջանում։ Դժգոհներից մեկին, ով փորձել է խափանել ակցիան, ոստիկանությունը բերման է ենթարկել, հայտնում է Euronews-ը։

Մուսուլմանների համար սուրբ գրքի ցուցադրական պղծմամբ ցույցերը բուռն բողոքի ալիք են բարձրացնում իսլամական երկրներում։

Ոստիկանությունը և Շվեդիայի կառավարությունը հայտարարել են, որ երկրում անվտանգության իրավիճակը վատթարացել է, քանի որ ահաբեկչական խմբավորումների անդամները հարձակումների կոչեր են անում:

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանությունները իրենց այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են այցելել այս սկանդինավյան երկիր, նախազգուշացնում են ահաբեկչական հարձակումների աճի սպառնալիքի մասին:

Շվեդիայի արդարադատության նախարար Գունար Ստրյոմերը հայտարարել է, որ ոստիկանությունը խստացնում է սահմանային հսկողությունը և ավելի ուշադիր կստուգի նրանց, ովքեր մտնում են Շվեդիայի տարածք։

«Շվեդիան, որպես արևմտյան երկրներից մեկը, ահաբեկչական հարձակումների «լեգիտիմ» թիրախից դարձել է առաջնահերթ։ Ամառվա ընթացքում և՛ անվտանգության ոստիկանությունը, և՛ կառավարությունը զեկուցեցին, որ մենք այժմ գտնվում ենք անվտանգության ավելի լուրջ իրավիճակում, քան վեց ամիս առաջ», - նշել է Ստրոմերը:

Շվեդ պաշտոնյաները բազմիցս դատապարտել են Ղուրանը պղծողների գործողությունները՝ միաժամանակ նշելով, որ երկրի ժողովուրդն ունի «սահմանադրորեն պաշտպանված հավաքների և արտահայտվելու ազատության իրավունք»։

Միաժամանակ Շվեդիայի իշխանություններն այժմ քննարկում են օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու հնարավորությունը, ինչը կկանխի ցուցարարների նման գործողությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular