ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին՝ Ազատագրման օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Կորեայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է Կորեայի հետ բարեկամական կապերի կայուն զարգացումն ու ընդլայնումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում՝ ի նպաստ մեր պետությունների և ժողովուրդների բարօրության:

Իմ պատրաստակամությունն եմ հայտնում զարգացնելու և խորացնելու մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ժողովրդավարական արժեքների և միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող հարցերում շահերի երկուստեք ճանաչման վրա:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular