ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… թանաքաման

ՖՈՏՈ

Մինչև թղթի հայտնվելը  հին մարդիկ գրելու համար օգտագործել են տարբեր նյութեր, որոնցով հնարավոր է եղել գրառում կատարել՝  պապիրուս, կավ, քար, արմավենու տերևներ, մետաքս, մագաղաթ և այլն: Գրելու համար օգտագործվել են տարբեր  պարագաներ՝ փետուրներ, մետաղական գործիքներ, ոսկորներ, փայտե ձողիկներ և այլն: Իսկ ահա որպես ներկ  երկար ժամանակ օգտագործվել են բույսերից, միջատներից, կարմիր կավից և, իհարկե, թանաքից ստացված գունավոր լուծույթները:

Յուրաքանչյուր նման հին մեթոդ իր դարաշրջանի մի տեսակ հուշարձան է և ունի կատարելագործման և օգտագործման իր եզակի պատմությունը: Ամենահին թանաքի բաղադրատոմսերը մինչ օրս չեն պահպանվել, բայց հայտնի է, որ եգիպտական դպիրները մագաղաթի վրա տեքստեր գրելու համար օգտագործել են յուղի և մրի խառնուրդ: Առաջին թանաքի ստեղծմամբ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել հատուկ անոթներ՝ թանաքամաններ,  այն պահելու համար: Ամենահին թանաքամանը հնագետների կողմից հայտնաբերվել է հնագույն հռոմեական Հերկուլանիում քաղաքում, այն ծածկված է եղել մոխրի շերտով: Այդ հնության իրը կավե աման է, որի ներքևում մուգ նստվածք է եղել, որը հետազոտությունից հետո պարզվել է, որ չորացած թանաքն է:

Հին ժամանակներում թանաքամանները պատրաստվել են մետաղից, եղջյուրից կամ կաշվից, ինչպես նաև կավից:  Թանաքամանը եղել է չինական կալիագրաֆների  ավանդական «չորս կաբինետային գանձերից» մեկը: Մյուս երեք «գանձերը» վրձինը, թանաքը և թուղթն են:

Ավելի քան 1500 տարի առաջ Գուանգդոն նահանգի Դուանսի քաղաքում գտնվող Դուան գետի քարերից թանաքամաններ են պատրաստել: Նման թանաքամաններն այդպես էլ կոչվել են  «դուան»: Ավելի ծանոթ հին ապակյա թանաքներն առաջին անգամ արտադրվել են բրիտանացիների կողմից: Դրանք ստեղծել են անգլիացի ապակեգործները 17-րդ դարում: Նրանք կարողացել են ստեղծել նաև այսպես կոչված անվտանգ թանաքամաններ: Նման թանաքամանի պարանոցն ունենում է կոնուսաձև հատուկ ձագար, որը թույլ չի տալիս թանաքի թափվելն անգամ թանաքամանը շրջելիս: Այդ ժամանակներում առօրյա կյանքում հայտնվեցել են նաև հատուկ ճանապարհորդական թանաքամաններ, որոնք ներկայացրել են իրենցից նեղ պարանոցներով փոքրիկ շշեր, որոնք հնարավոր է եղել պահել գրպանում:

Միջնադարում տարածված են եղել նաև կախովի թանաքամանները: Նրանց վրա եղել է երկու ականջիկ, որին ամրացվել է  շղթա կամ լար, և որը հարմար է եղել կրել ուսին գցած: Կախված երկրից և դարաշրջանից, թանաքամանները տարբեր չափերի են եղել  և տարբեր նյութերից են պատրաստվել՝  ճենապակյա, մետաղյա, քարե կամ պոլիմերներային: Հարուստ տների համար արհեստավորները ստեղծել են թանկարժեք մետաղական նմուշներ, որոնք առատորեն զարդարվել են թանկարժեք քարերով, ներկով և էմալով: Նման թանաքամանները  հաճախ որպես նվերներ տրվել են պատվավոր անձանց՝ հատկապես պաշտոնյաներին: Ֆաբերժեի և դե Մալիի ստեղծած թանաքամանները ներկայումս  համարվում են իսկական արվեստի գործեր և դարձել են արժեքավոր հնաոճ իրեր թանգարանների համար: Թանաքամանը դարեր շարունակ ծառայել է որպես գրելու հավաքածուի հիմնական մաս և ծառայել է մարդկանց  մինչև չեն հայտնվել թանաքով լցված մխոցային ու գնդիկավոր գրիչները:


Нет описания. 

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular