ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը վրեժ է լուծում մտավորականներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական վարչախումբը վրեժ է լուծում ոչ միայն իր քաղաքական գործիչ ընդդիմախոսներից, այլ նաև մշակույթի գործիչներից և փորձում ամեն գնով ցույց տալ, թե հենց ինքն է իրավիճակի տերը և ինչ ուզի կարող է անի։

Երևանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոնի համար։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետարանը լրջորեն քնարկում է դերասան՝ Նիկոլ Փաշինյանի աջակից Սոս Ջանիբեկյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր հռչակավոր դերասանի եղբորորդին, տաղանդավոր ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որը 44-օրյա պատերազմից հետո գործող վարչախմբի ամենախիստ քննադատներից մեկն էր, իսկ նրա նկարած «Իշխանություն 1» և «Իշխանություն 2» ֆիլմերը բացահայտում էին Նիկոլ Փաշինյանի իրական մտադրությունները Հայաստանի Հանրպետության դեմ։

Գործող վարչախումբն, իհարկե, ամեն ինչ արեց «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնից Մհեր Մկրտչյանին ազատելու համար, իսկ այժմ էլ փորձում են նշանակել մեկին, ով վաղուց այլևս վարկաբեկվել է, թե,՛ որպես դերասան և, թե՛ որպես մտավորական։ Թեև քաղաքապետարանից պնդում են, թե յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել հայտարարված մրցույթին, սակայն վստահաբար կարելի է ասել, որ Երևանի փոխքաղաքապետն արդեն իսկ մտքում ունի իր նախընտրած թեկնածուն։

Թատրոնի անձնակազմը դեմ է, նրանք պահանջում են այդ պաշտոնում նշանակել մարդու, ով ընդհանրապես կապ ունի «Մհեր Մկրտչյան» թատրոնի հետ և նրանց նախընտրած թեկնածուն Արծրուն Չոբանյանն է, սակայն փաշինյանական իշխանությունը մտադիր չէ ընկրկել և վստահաբար առաջիկայում ականատեսը կլինենք, թե ինչպես հերթական մի կամակատարի նշանակում են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոնում։

Արմինե Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular