ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեղծել դիմակայուն մայրաքաղաք. Մանե Թանդիլյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստեղծել դիմակայուն մայրաքաղաք, որտեղ ապրելը կլինի անվտանգ, հարմար և հուսալի։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն է այդ մասին գրել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Սուրմալուի աղետալի ողբերգության տարելիցին։

«Ի՞նչ եղավ մեկ տարվա ընթացքում, աղետից հետո հնչեցին հուզական տեքստեր, մեղավորներին գտնելու և պատժելու կոչեր, ցավակցանքի և ափսոսանքի խոսքեր, ձևական բնույթ կրող ձերբակալություններ, իսկ ի՞նչ ունենք այսօր. խեղված ճակատագրեր, դժբախտացած ընտանիքներ, անդառնալի ցավ ու կորուստ, այդպես էլ չբացահայտված հանցագործություն»,- նշել է քաղաքապետի թեկնածուն։

«Այսօրն այն հերթական դասերից է, որ մենք պարտավոր ենք սերտել, որ մեր հարգանքի տուրքը մատուցելով անենք գործուն քայլեր այլևս երբեք նման բան թույլ չտալու և հանցավոր անտարբերությունը վերացնելու համար»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Հիշեցնենք, մեկ տարի առաջ Սուրմալուում հրավառության նյութերի պայթյունի հետևանքով 16 մարդ զոհվել էր, ևս մեկն էլ մինչ օրս անհետ կորած է համարվում։ Երևանի քաղաքպետի թեկնածուն նաև անդրադարձել է Շիրակի մարզում տեղի ունեցած աղետալի վթարին, երբ 11 մարդ էր զոհվել, մի քանիսն էլ ծանր վնասվածքներ էին ստացել։ «Ճանապարհային այս պատահարների դաժան ընթացքը պետք է կանգնեցնել, սա նաև հետևանք է նրան, որ նախկինում տեղի ունեցած նման ողբեգական դեպքերը պատշաճ քննության և հետևությունների չեն արժանացել»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Երևանի քաղաքպետի թեկնածուի այս արձանագրումները վկայում են, որ գործող իշխանությունները չարաբաստիկ կերպով տապալել են պետությունը՝ չունենալով կառավարչական հմտություններ, կամ էլ, միտումնավոր քաոս և խուճապ տարածելով երկրում, փորձում են պահպանել իրենց վերարտադրությունը և դիտելով բոլոր ընտրացուցակները կարելի է վստահաբար փաստել, որ միակ քաղաքական ուժը, որ կարող է ձեռնոց նետել Փաշինյանին և ոչ միայն Երևանում, այլ նաև ողջ հանրապետությունում իրական կառավարման հիմքեր դնել՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն է։

Թինա Մախսուդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular