ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը կարող է հանգեցնել Հայաստանի հետ հակամարտության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Absatz.media-ն գրում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանը Լեռնային Ղարաբաղի (ԼՂՀ) հետ կապող Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով հայ-ադրբեջանական հերթական հակամարտությունը կարող է բռնկվել։ Այս մասին absatz.media-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը մեկնաբանելով Երևանի դիմումը ուղղված ՄԱԿ-ին տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու խնդրանքով։

«Իրավիճակը բարդ է և որոշակի սցենարներով այն կարող է վերածվել հայ-ադրբեջանական հերթական հակամարտության։ Հայաստանն ու Ադրբեջանը խաղում են սրացման վրա, և հնարավոր են սադրանքներ, որոնք էլ կհանգեցնեն սրացման: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներն ինչ որոշում կընդունեն, քանի որ նրանց վերաբերմունքը Լաչինի միջադեպի նկատմամբ հեռու է միանշանակ լինելուց»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանը դիմել է ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու խնդրանքով, որը պետք է վերաբերվի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության ամբողջական շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակին։ Խոսքը Լաչինի միջանցքի մասին է, որը ԼՂՀ-ն Հայաստանին կապող միակ ճանապարհն է և ներկայումս շարունակում է փակ մնալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular