ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


14 ուժ կպայքարի ավագանու համար. ո՞վ կարող է մարտահրավեր նետել «Քաղպայմանագրին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ երեկոյան 18։00-ին ավարտվեց վերջնաժամկետը, երբ քաղաքական ուժերը կարող էին հայտ ներկայացնել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու։ ԿԸՀ տվյալներով՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 13 կուսակցություն և կուսակցությունների 1 դաշինք։

Առաջադրված քաղաքական ուժերին պայմանական կարելի է բաժանել 4 մասի։ Դրանցից առաջինը հենց գործող իշխանությունն է՝ «Քաղաքացիական պայմանագիրը, որն ընտրություններին մասնակցելու է այս անգամ վարչական ռեսուրսների ամբողջական կիրառմամբ, կրիմինալին, տեղական օլիգարխներին ներգրավվելով և բոլոր միջոցներով փորձելով ապահովել իր վերարտադրությունը, ընդ որում բոլոր նախկին տեղական օլիգարխները, որոնք առաջ աջակցում էին նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, այս անգամ իրենց ջանքերն օգտագործելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն աջակցելու համար։

Միակը, որը Երևանում է և հրաժարվել է աջակցել «Քաղաքացիական պայմանագրին» հենց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, որն անձամբ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ որևէ կերպ Տիգրան Ավինյանի համար ձայներ չի բերելու։

Երկրորդ խմբում պայմանական կարող ենք ընդգրկել իշխանության խամաճիկներին, սպասարկուներին և ծաղրածուներին, որոնց հիմնական նպատակն ընդդիմադիր իրական ուժերի ձայները փոշիացնելն է։ Այս ցանկում էլ կարելի է ներառել «Հայաստանի եվրոպական», «Ուժը հայրենյանց», «ՀԱՍԱԿ», «Հաղթանակ» , «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք իրականում ընտրություններին մասնակցում են ընդդիմությունից ձայն փախցնելու, իսկ ավագանու կազմում հայտնվելու դեպքում, գործող իշխանությունների հետ գործարքի գնալու համար։

Երրորդ խմբում այն քաղաքական ուժերն են, որոնք խնդիր են դրել իրենց առաջ ճանաչելիություն ձեռք բերել և նույնիսկ ցածր տոկոսների դեպքում իրենց համար խնդիր չէ, ուղղակի մասնակցում են, որպեսզի հանրությունը ճանաչի, առաջիկայում խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացնելու։ Այստեղ էլ կարող ենք առանձնացնել «Ժողովրդավարական համախմբում», «Արդար Հայաստան» կուսակցություններին։ Եվ չորրորրդ խումբն այն քաղաքական ուժերն են, որոնք, կա՛մ իրական ընդդիմադիր են, կա՛մ էլ կարող են լուրջ մարտահրավեր նետել «Քաղաքացիական պայմանագրին»։

Այս խմբում էլ երեք կուսակցություններ են՝ «Ազգային առաջընթացը», որի ցուցակը գլխավորում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» դաշինքը՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, և «Քաղաքացիական պայմանագրի» իրական մարտահրավեր նետելու հնարավորություններ ունեցող «Ապրելու երկիր» կուսակցութունը։

Նարինե Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular