ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագրի» և Լիլիթ Մակունցի հարաբերությունները խիստ սրվել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում խիստ սրվել են «Քաղաքացիական պայմանագրի» հարաբերություններն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետո։ Մեր տեղեկություններով, դեսպանը վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորների, պաշտոնյաների ցուցակը, ովքեր դիմել են ԱՄՆ դեսպանատուն՝ Գրին-քարտ շահելու կամ կեցության իրավունք ստանալու համար։

Փաշինյանն էլ կատաղել է՝ իմանալով, որ կուսակիցներից շատերը ցանկանում են իր համար ծանր պահին թռչել և հեռանալ Հայաստանից, սակայն առայժմ որևէ պատիժ մտադիր չէ կիրառել նրանց նկատմամբ։

Ասում են՝ ցանկը բավական պատկառելի և երկար է։ Թռչելու տրամադրություն ունեցողների ցանկը լուրջ աժիոտաժ է առաջացրել, արդյունքում, պատգամավորներն ու պաշտոնյաները որոշել են վրեժ լուծել Լիլիթ Մակունցից, ամեն գնով փորձում են փորել նրա ոտքի տակը, համոզել Նիկոլ Փաշինյանին՝ դեսպանին հեռացնել պաշտոնից։

Աբել Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular