ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կօգնի Վեդու ջրամբարը Հայաստանի ֆերմերներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում ավարտին է մոտենում Վեդու ջրամբարի շինարարությունը։ Դա կառավարության ոռոգման հայեցակարգի իրականացման փուլերից մեկն է։ Ջուրը անհավասարաչափ է բաշխված ողջ հանրապետությունում, և շատ գյուղացիներ այն չունեն, հայտնում է МИР 24-ի թղթակից Իրինա Մկրտչյանը։

Մեքենաների օգնությամբ շինարարները պնդեցնում են կավահողը։ Անհրաժեշտ է բարձրացնել ամբարտակի մակարդակը, որը 20 մետր բարձրություն ունի։ Պատնեշը տրապեզոիդ է։ Նման համամասնությամբ ջրի ազդեցությամբ տեղաշարժ չի առաջանում:

«Ավազանի հիմքի շուրջ բետոնային աշխատանքներն արդեն ավարտված են, մի ամբողջ տարի է, ինչ աշխատում ենք։ 70 մետր խորության վրա բետոն է լցվել, որպեսզի ամբարտակի տակից ջուրը չթողնի»,- ասել է գլխավոր ինժեներ Սերգեյ Սերեդան։

Վեդու ջրամբարը կառուցվում է պետբյուջեի միջոցներով և Զարգացման ֆրանսիական գործակալության վարկով։ Նոր ավտոմատացված համակարգը հնարավորություն կտա հեռակա կարգով բացել ու փակել կողպեքները, չափել ջրի ծավալները։

«Մենք վերահսկում ենք ջրամբարի կառուցման ողջ գործընթացը։ Պատվարը կառուցված է տարածքում գտնվող նյութերից։ Քարեր և կավահող են առաքվում մոտակայքում գտնվող քարհանքերից, ինչը զգալիորեն հեշտացնում է շինարարության գործընթացը։ Մենք որակի հսկողություն ենք իրականացնում բոլոր փուլերում»,- ասել է ֆրանսիական ընկերության աշխատակից Վիկտոր Լաբարը։

Ջրամբարը լցվելու է Վեդի և Խոսրով գետերից։ 11 կիլոմետրանոց խողովակաշարն արդեն կառուցված է։ Պատրաստ է նաև հիմնական ոռոգման համակարգը, որով ջուրը կմատակարարվի Արարատյան դաշտի ֆերմերներին։

«Շուրջ չորս հազար հեկտար հող ապահովվելու է ինքնահոս ջրով։ Դա նշանակում է, որ մենք կկարողանանք խնայել այն էլեկտրաէներգիան, որով աշխատել են պոմպակայանները։ Իսկ դա տարեկան 19 մլն կվտ/ժամ է»,- ասել է Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի համակարգող Վարազդատ Մկրտչյանը։

Վեդու ջրամբարը նաև Սևանին կօգնի: Այլևս կարիք չի լինի օգտագործել քաղցրահամ լճի ջուրը ոռոգման համար։ Ըստ պլանի ջրամբարը կլցվի մինչև հաջորդ ցանքաշրջանը։ Ծրագրի երկրորդ փուլը կլինի ֆերմերների հողատարածքներում կաթիլային ոռոգման ներդրումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular