ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հղիության արհեստական ընդհատումը չի կարող անհետևանք մնալ. Գեորգի Պողոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հղիության արհեստական ընդհատման ոլորտում պատժիչ մեթոդների կիրառմամբ հնարավոր չէ արդյունքի հասնել: Ապագա երեխայի սեռը որոշելու եղանակները գնալով շատանում են և դրա հետևանքով ավելանում է նաև հղիության ընդհատման դեպքերը:

Միայն բժիշկների բարեխղճությունից է կախված ցանկալի արդյունքի հասնելը: Բժիշկները` մինչև հղիության արհեստական ընդհատո ւմը պետք է փորձեն ետ պահել, բացատրել թե ինչ հետևանք կարող է ունենալ աբորտը. հունիսի 17-ին կայանցած ասուլիսին նման կարծիք հայտնեց մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը:

« Բժիշկները բացասական են վերաբերում աբորտներին: Ես ինքս 2010 թվականից սկսած աբորտ չեմ անում: Հայաստանում շատ հաճախ հղիության արհեստական ընդհատումը պայմանավորված է լինում պտղի սեռով: Պետք է պայքարել այս երևույթի դեմ:

Կարելի է արգելել ուլտրաձայնային ստուգումը կամ բժիշկների նկատմամաբ պատժամիջոցներ կիրառել, բայց այս մեթոդներն արդյունավետ չեն: Բժիշկները պետք է փորձեն խոսել, համոզել, որ օրինակ 3 աղջիկ ունենալուց հետո կարելի է նաև չորրորդ աղջիկը ունենալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասացԳեո րգի Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով, կան մի քանի դեպքեր, երբ պետք է դիմել աբորտի, նախ` եթե երեխան ծնվելու է հիվանդ, կամ եթե մոր մոտ կան առողջական այնպիսի խնդիրներ, որի ժամանակ չի կարելի թույլ տալ, որ կինը ծննդաբերի:

Կանայք ոչ պլանավորված հղիությունից խուսափելու համար պետք է օգտագործեն ներարգանդային պարույրներ, հակաբեղմնավորիչներ, սակայն մի շարք դեպքերում հակաբեղնավորիչները անվնաս չեն, դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անոթային հիվանդությունների: Ոչ պլանավորված հղիությունից խուսափելու լավագույն միջոցը պահպանակների օգտագործումն է:

«Հղիության ընդհատման պրոցեսը ընդհանուր առմամբ բարդություններ է առաջացնում: Բնության դեմ կատարած ցանկացած քայլ չի կարող անհետևանք մնալ: Չկա հղիության ընդհատման անվնաս մեթոդ: Հղի կնոջ օրգանիզմը ենթարկվում է փոփոխությունների, փոխվում է նույնիսկ կնոջ մտածելակերպը և հղիության արհեստական ընդհատման սթրեսը միշտ հետևանքներ է ունենում»,- ասաց Պողոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular