Ադամ Շիֆը պատրաստվում է Արցախի հարցով նամակ գրել Բայդենին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ Գլենդել քաղաքում իրականացված ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Մնացականյանը։
ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի հետ, վերջինս համաձայնել է նամակ ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ակտիվացնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման բոլոր հնարավորությունները, դիտարկել նաև օդային ճանապարհով ԼՂ մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունը:
Շիֆը նաև խոստացել է սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ուղարկել իր ներկայացուցչին: